-
19.05.2020|
00:06
ՈՒղիները բազմաթիվ են, անկանխատեսելիության գործոնն էլ բազմապատկում է տարբերակները, այնուհանդերձ, հիմնականը երեքն են` արտահերթ ընտրություններ, հրաժարական, նոր վարչապետի ընտրություն խորհրդարանում:
-
12.05.2020|
00:20
Երբ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի օրը, դեմքի դիվային արտահայտությամբ, բղավոց-սպառնալիքներով Նիկոլը հեռուստաեթերից կրկին ներխուժեց հայաստանցիներիս բնակարաններ ու ասպատակեց առանց այդ էլ առավոտից տակնուվրա եղած մեր հոգիները, ակամա մտաբերեցի պատերազմական թեմաներով ֆիլմերից ծանոթ կերպարին՝ կոկորդը պատռող Ադոլֆ Հիտլերին, ու նրա՝ «Achtung! Achtung!» (ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն) ահասարսուռ ոռնոցը: Չեմ չափազանցում: Եթե կասկածում եք, կրկին ունկնդրեք Նիկոլի օդը թրատող «ճառ»-որոտը:
-
08.05.2020|
00:35
Կորոնավիրուսը Ռուսաստանում ջրի երես հանեց ևս մի խրթին խնդիր, որին մինչ այդ երկրի իշխանությունները նայում էին, ինչպես ասում են, մատների արանքով: Խոսքը միգրացիայի հոսքի մասին է:
-
08.05.2020|
00:07
Երբ ժամանակներն առավել բարենպաստ կլինեն, անհրաժեշտություն կլինի Նիկոլ Փաշինյանին «հաշվել» որպես «հայու գեն», որն այդպես շռնդալից տարվեց-դրվեց համաշխարհային, չերկնչենք ասել, գլոբալիզմի հայելային արտացոլանքում` նոր հայի կերպար բաշխելով նարեկյան որմնախորշերում տեսակն աշխարհի վրա տարուբերող այս հին, կարծես անդառնալի հոգնած, «լոք» անելում ծուլացող էթնոսին:
-
01.05.2020|
01:02
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում զգուշացրեց եվրոպամետ և ռուսամետ ուժերին, որ նրանք շատ չհրապուրվեն իրենց հավակնություններով: Եվ ասես ի արձագանք նրա հայտարարության, հայոց հեռուստատեսությամբ հարցազրույցի էր դուրս եկել միջին ծերության մի կին քաղաքագետ:
-
28.04.2020|
01:47
Երբ ապիլի 24-ի լույս 25-ի գիշերը 2.00-ին (լավ էլ անձրև էր մաղում), Նիկոլը Facebook-յան իր էջում ավետեց կնոջ գրառումը. «Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին», ակամա զուգահեռներ անցկացրի մաքսային ծառայության երիտասարդ աշխատակից Հայկ Մարտիրոսյանի, կուրթանցի 33-ամյա Մեխակ Առաքելյանի և 82-ամյա պապիկի միջև:
-
24.04.2020|
00:26
Facebook-յան էջս փակելով Նիկոլի վարձատրվող «լեգեոնականների» դեմ` զազրախոսություն-հայհոյանքներից գլուխս ազատեցի:
-
21.04.2020|
00:03
Նիկոլ Փաշինյանը մսխում է իր վերջին պտղունց վստահությունը: Խնդրի «հմայքն» այն է, որ ինքը ևս շատ լավ է հասկանում դա: Փորձում է կանգնեցնել այդ ընթացքը` անելով ավելի «անվստահելի» քայլեր, ինչն է՛լ ավելի է խորացնում անդունդը Նիկոլի ու Նիկոլի միջև, Նիկոլի ու թիմի միջև, Նիկոլի ու հասարակության միջև:
-
17.04.2020|
01:14
Առիթներ են եղել հիշատակելու, որ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի նկատմամբ չկա ատելության կամ զզվանքի զգացում: Նույնիսկ նրա ներկայիս «ոխերիմ» շատ հակառակորդներ հրապարակավ չեն խուսափում նշելուց նրա զգալի ծառայությունները ռուսաց պետության ամրապնդման ասպարեզում:
-
13.03.2020|
01:13
Դավադրության տեսությունը, ինչպես աշխարհում ամեն բան, ունի մեդալի երկու երես. մեկը, որ այն իսկապես իրականության հետ աղերս չունի, մյուսը, որ ցանկացած Օվերտոնի պատուհան, ուղեղի լվացում, հակաքրիստոսական քայլ, «կլոնավորվում» է հենց դրանով։ Ասել է` այն «պրակտիկ» տեսություն է, և մենք համաձայն ենք երկրորդ ձևակերպման հետ, որովհետև «մոնիտորինգի» դեպքում երկրորդը մշտապես հաստատվում է:
_blank" class="zoomgraphics">.